Զարուհի Փոստանջյանը «Արմենիա» ԲԿ-ում է
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում ՝ բժիշկների հսկողության տակ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել հանգիստ ռեժիմ:Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության անդամ Սեդա Մելիքյանը: Նրա մոտ ախտորոշվել է սալջարդ:Կուսակցության ղեկավարը ստացած հարվածներից ցավեր ունի հատկապես մեջքի շրջանում: Գլխուղեղի ցնցումով հիվանդանոցում գտնվող դուստրը նույնպես դեռևս առողջական խնդիրների ունի՝ գլխապտույտ, ձեռքերի շրջանում թմրություն:Աղջկա մոտ կրկին սալջարդ եւ ուղեղի ցնցում է արձանագրվել:Սկզբում բժիշկներն ասել էին,որ Փոստանջյանի դուսռրը պետք է հսկողության տակ մնա 5 օր ,սական հիմա արդեն վիճակից ելնելով պետք է 7 օր գտնվի հիվանդանոցում: Փոստանջյանի գրասենյակից արդեն հայտնել են,որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Նա նաև պահանջում է անվավեր ճանաչել ավագանու ընտրությունների արդյունքները:
