Թափառականը գաղտնի մուտք է գործել ռեփեր Էմինեմի տուն, ցանկանալով սպանել նրան, հայտնում է Ռիա Նովոստին հղում անելով Detroit Free Press-ին:
Դեպքը տեղի է ունեցել դեռ ապրիլին, բայց մահափորձի մանրամասների մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ դատական նիստի ժամանակ ոստիկանը ցուցմունք է տվել:
Հայտնի է, որ ռեփերը ներկա չի եղել դատական նիստին:
Ինչպես հաղորդվում է` ապրիլի 5-ի վաղ առավոտյան ռեփեր Էմինեմը, արթնանալով, իր տան մեջ հայտնաբերել է դեպի լուսամուտը նայող մի տղամարդու։ Ռեփերը սկզբում կարծել է, որ նա իր եղբորորդին է, բայց պարզվել է, որ անծանոթը Մեթյու Դեյվիդ Հյուզ անունով մի երիտասարդ է, ով հայտարարել է, որ եկել է սպանելու Էմինեմին։ Վերջինս կարողացել է պահպանել ինքնատիրապետումը և կանչել թիկնապահներին, այնուհետև ոստիկանություն է դիմել։
Մեթյու Դեյվիդ Հյուզը մեղադրվում է «առաջին կարգի» տներ ներխուժելու և գույքի չարամտորեն ոչնչացման մեջ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը