Բահամյան կղզիների մոտ հայտնվել են վթարված ինքնաթիռի մնացորդներ
CNN-ի փոխանցմամբ, ԱՄՆ մերձափնյա անվտանգության աշխատակիցները Բահամյան կղզիների ափերի մոտ հայտնաբերել են վթարված ինքնաթիռի մնացորդներ: Հիշեցնենք,որ MU-2B ինքնաթիռը օդ բարձրանալով երկուշաբթի օրը Պուերտո Ռիկոյից, ուղղություն է վերցրել դեպի Ֆլորիդա, իսկ արդեն նույն օրվա կեսօրին անհետացել էր ռադարների տեսադաշտից Էլյուտերա կղզուց 60 կմ. հեռավորության վրա:
