Հայկական կողմը կիրառել է «մարտական» ԱԹՍ-ներ .Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանական ՊՆ-ն հայտարարությունում նշված է, որ մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Աղդամի ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։ Պաշտպանության բանակի կայքի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
