Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին
«Երկիր Ծիրանի»-ին հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները, ունենալով տեղեկություն Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնության կիրառման մասին, սակայն մինչ այս պահը քրեական գործ չեն հարուցել՝ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին»,-ասվում է հայտարարությունում։
