Նիկոլին տիկին Լարիսան է բերել իշխանության. Գուրգեն Եղիազարյան (video)

Իր՝ վարչապետ նշանակվելուց ուղիղ հարյուր օր հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործն ամբողջությամբ բացահայտված է։ Իրականում պետք է այս գործով բացահայտվեր «Մարտի 1-ի» 10 սպանությունների հանգամանքը՝ ո՞վ սպանեց, ինչպես սպանեց, բայց մենք այսօր տեսնում ենք դատավարություն, որտեղ դա չի քննվում։


Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների դատական նիստերին չմասնակցելու որոշմանն ու դատական գործին։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ չգիտես՝ ինչու «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդները հայտնվեցին դատական նիստերի դահլիճում ու այս ամբողջ գործը շրջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ․ ««Մարտի 1-ի» գործով ես վեց ամիս եղել եմ կալանքի տակ։ Կալանքից ազատվելուց անմիջապես հետո ես հարց եմ բարձրացրել՝ Ռոբերտ Քոչարյանը մեկ ամիս հետո հեռանալու էր, նրա ինչի՞ն էր պետք, որպեսզի նա, այսպես ասենք, ներկա լիներ այդ սպանություններին»։


Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ նախաքննական մարմինը, բոլոր քննիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ անցնող 2,5 տարում «մարդուն շառով են տալիս»՝ չբացահայտելով իրական հանգամանքները։

Հարցին՝ Ձեզ համար հասկանալի է՞ր ծնողների որոշումն՝ այլևս չմասնակցել դատական նիստերին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Հասկանում ե՞ք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը 72 հատոր շարել է իր առջև, որտեղ ոչինչ գրված չէ «Մարտի 1-ի» սպանությունների վերաբերյալ։ Ես անձամբ ճանաչում եմ այդ ծնողներին և չէի ցանկանա անդրադառնալ ծնողներին՝ ովքեր վշտի տեր մարդիկ են, և եթե պետությունը որոշել է խաբել նրանց, ուրեմն կխաբի»։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին՝ Եղիազարյանը նշել է․ «1200 զոհ ունենք կորոնավիրուսից։ Մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որը խեղաթյուրել է ամեն ինչ՝ այդ թվում կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը»։

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այսօր ներողություն խնդրի հայ ժողովրդից, որ համավարակի տարածման ժամանակ ասել է՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»․ «Մենք այսօր գտնվում ենք թյուրիմացության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ այսպես եղավ, որ մենք տապալեցինք կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ իշխանականները ուզում են բոլորին համոզել, որ աշխարհը կորոնայի դեմ պայքարը սկսել է մարտի 12-ին»։

դիտվել է 1616 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am