Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի անունը հայտնի է
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պարտականությունները դրվել են նրա առաջին տեղակալի՝ Արթուր Հովհաննիսյանի վրա: Նախագահի հրամանագրով՝ այսօր Արփինե Հովհաննիսյանը ազատվել է նախարարի պաշտոնից: Նա ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել, եւ ամենայն հավանականությամբ, կդառնա ԱԺ փոխնախագահ: Իսկ վարչապետը որոշում է ընդունել, որում ասվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»:
