Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է հրամանագրում:
