Խուզարկվում է Ժան-Մարի Լե Պենի տունը
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Ազգային ճակատ»-ի հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի` Փարիզի մերձակայքում գտնվող Սեն-Քլուդ վայրի բնակարանում, հաղորդում է Les Ecհos-ը: Նշվում է, որ խուզարկությունն անցկացվում է եվրոպացի խորհրդարանականների օգնականների գործի հետաքննության շրջանակներում. Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների օգնականներ շարունակել են կուսակցությունում պաշտոններ զբաղեցնել` չնայած Եվրախորհրդարանից դուրս ցանկացած քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքին:
