Որոտանի կասկադը լիովին կնորացվի. Փոխնախարար
էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը, ներդրումային ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսկսի մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացումը: «Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու ամբողջ հիդրոտեխնիկական սարքավորումների փոխարինմանը, ոչ թե վերանորոգմանը, այլ ամբողջովին փոխարինմանը:Մրցույթն արդեն վերջնական փուլում է, ամփոփում են ֆինանսական փուլը: Այս տարի արդեն պետք է սկսեն աշխատանքները, առավելագույնը դա երկու-երեք տարվա ներդրումային ծրագիր է»,- ասաց փոխնախարարը:
