Նիկոլ Փաշինյան, մեզ մի՛ արհամարհեք. այստեղ կան երեխաներ իրենց ծնողների հետ, ովքեր եկել են,որ իրենց լսեք.բողոքի ակցիա (video)
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ:
«Մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել, և սլաքներն ուղղվել են Կառավարություն և ԱԺ»,-ասաց ակցիայի մասնակից Մանուել Մանուկյանը՝ ընդգծելով, թե խնդիրը հուզում է տասնյակ հազարավոր քաղաքացիների:
«Մենք այստեղից չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել, քանի որ սա ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելիին հուզող հարց է: Հարցն ապաքաղաքական է և բխում է հասարակ քաղաքացու շահերից, որն արհամարհելը, անտարբերության մատնելը մեր կողմից կդիտվի որպես արհամարհանք ժողովրդին ու ժողովրդին հուզող հարցին: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իր հասանելիք 1 տարի վարկային արձակուրդը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե դա առաջին կետն է, որն այս պահին հրատապ, անխուսափելի է:
Մանրամասները՝ տեսանյութում.
