Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2-ին
Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով, նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը: «Միասնական քննությունների համար հանրապետությունում գործում է 29 քննական կենտրոն, 20-ը մարզերում, 9-ը` Երևանում: Հինգ քննական կենտրոն էլ գործում է Արցախում: Ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին: Քննական թեստերը տպագրված, փաթեթավորված են և մայիսի 23-ին ամբողջ խմբաքանակը Լոնդոնից կտեղափոխվի Հայաստան, որը «Հայինկասացիա»-ի մեքենաների միջոցով կբաշխվի բանկային մասնաճյուղերում»,-ասաց Արա Իսպիրյանը:
