Անկախ Ռոբսոնի (Ռուբեն Թաթուլյան) ձերբակալությունից՝ ՀՀ կառավարությունը կշարունակի նրա հետ համագործակցությունը
Հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, կշարունակի լինել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ: Այս մասին այսօր լրագորղներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: «Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է ներդրողների ակումբի 30 անդամներից մեկը: Մանրամասն տեղեկություններ չունեմ նրա ձերբակալության հետ կապված, որքանով տեղյակ եմ, նա պարզաբանումներ է տվել դրա վերաբերյալ»,- ասաց Հովհաննես Ազիզյանը: Հարցին, թե ուսումնասիրե՞լ են Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնած մյուս 29 գործարարների կենսագրությունը, նրանք էլ կապեր ունե՞ն քրեական աշխարհի հետ, Ազիզյանը պատասխանեց, որ չեն ուսումնասիրել:
