Իսլամական աշխարհը կարող է հույսը դնել Ռուսասատանի վրա. Պուտին
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իսլամական աշխարհը կարող է հույսը դնել Ուսաստանի աջակցության վրա:«Այսօր մուսուլմանական շատ երկրներ բախվում են լուրջ մարտահրավերների. ահաբեկչության էսկալացում, էթնոկոնֆեսիոնալ հակսությունների սրում, տնտեսական, սոցիալական խնդիրներ: Կցանկանայի ընդգծել, որ իսլամական աշխարհը կարող է ամբողջությամբ հույսը դնել Ռուսաստանի աջակցության վրա»,-ասվում է Պուտինի հեռագրում:
