Թրամփին մեղադրում են գաղտնի տեղեկություն տրամադրելու մեջ. «Ամերիկայի ձայն»

Washington Post-ում, իսկ այնուհետև մի շարք այլ պարբերականներում հրապարակած հոդվածները տեղեկացնում են, որ նախագահ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու դեսպան Սերգեյ Կիսլյակին նրանց հետ Սպիտակ Տանը հանդիպման ընթացքում: Ըստ լրատվամիջոցների, նախագահ Թրամփը խոսել է ավիացիայի ոլորտում առկա սպառնալիքների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ: «Հրապարակված նյութը իրականությանը չի համապատասխանում: Նախագահը և արտգործնախարարը խոսել են մեր երկու երկրներին սպառնացող մի շարք վտանգների մասին, ներառյալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Որևէ գաղտնի տեղեկատվություն չի քննարկվել: Նախագահը չի հրապարակել որևէ ռազմական գործողության մասին տեղեկություն, որը դեռևս հայտնի չէ հանրությանը: Հանդիպմանը ներկա երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներառյալ պետքարտուղարը նույն կերպ են հիշում այս հանդիպումը: Ես էլ էի ներկա այնտեղ: Նման բան տեղի չի ունեցել»,- ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը: Լրատվամիջոցները սակայն մտահոգություն են հայտնում, որ գաղտնի տեղեկությունը կարող է վտանգել ԴԱԻՇ-ի մասին տեղեկություն տրամադրող աղբյուրին: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել գրեթե ամեն տեսակի տեղեկություն, ուստի իրավական առումով չկա որևէ խնդիր: Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ նման գաղտնազերծումները կարող են վնասել ԱՄՆ-ին տեղեկություն տրամադրած բարեկամ երկրների հետ հարաբերություններին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերկայի ձայն»-ի կայքում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am