Հաջորդը Ռուսաստանն է` սպառնում է «Բատկան». Նոր խաղ մեկ ուրիշ կին ընդդիմադիրի մասնակցությամբ

«Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը», - երեկ ռուսական պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում զգուշացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ զանգվածային ցույցերն արդեն մեկ ամիս է` չեն դադարում: Նման մարդաշատ ու տևական բողոքի ալիք Բելառուսն իր նորագույն պատմության մեջ դեռ չէր տեսել:

Ինքը` ավելի քան քսանհինգ տարի անընդմեջ երկիրն առաջնորդող Լուկաշենկոն խոստովանեց` գուցե մի քիչ չափն անցել է իշխանավարման առումով, միաժամանակ ընդգծել` դա ամենևին չի նշանակում, թե մտադիր է կանգ առնել ու հրաժարական ներկայացնել: «Ես քառորդ դար կառուցել եմ Բելառուսը և հենց այնպես այս ամենը չեմ թողնի», - պնդել է Լուկաշենկոն, որին Արևմուտքում շատերն են Եվրոպայի վերջին բռնապետը համարում: «Իհարկե, ինձ համար շատ ցավալի ու ողբերգական է տեսնել այս ամենը, բայց դա չի նշանակում, թե հուսահատվել եմ: Ես պետք է պաշտպանեմ այն, ինչ ստեղծել ենք մեր ձեռքերով, պաշտպանեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը կառուցել են: Նրանք, որ իրենց ձայնն ինձ են տվել, գերակշռող մեծամասնություն են կազմում, թեև տեսնում են ինձ ամեն օր` հեռուստացույցով, թեյնիկով ու արդուկով, և գուցե ինչ-որ տեղ նաև հոգնել են: Բայց, միևնույն է, ինձ են աջակցել»:

Լուկաշենկոն, սակայն, այդպես էլ չի հստակեցրել` այդ դեպքում ովքե՞ր են այն հարյուր հազարավոր մարդիկ, որ արդեն մեկ ամիս է` անընդհատ փողոց են դուրս գալիս իր հրաժարականի, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պահանջով: «Եթե Լուկաշենկոն չլինի, ողջ համակարգը կփլուզվի, հետևից էլ կգլորվի Բելառուսը», - զգուշացրել է նա` չպարզաբանելով` ինչու է այդքան խոցելի երկիրը, որն, իր խոսքով, կառուցել է քսանհինգ տարի շարունակ: Խոսելով ապագայի ծրագրերից` Լուկաշենկոն պնդել է, թե կարող է և վաղաժամ նախագահական ընտրությունների գնալ, բայց՝ միայն սահմանադրական բարեփոխումներից հետո: Ընդդիմադիրները, մինչդեռ, վստահ են` այս հայտարարություններով 66-ամյա առաջնորդն ընդամենը փորձում է ժամանակ շահել:

Ծավալուն հարցազրույցում, որն առաջինն էր մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, Լուկաշենկոն որևէ բառ չի ասել ընդդիմության մատնանշած ընտրակեղծիքների ու մարդու իրավունքների խախտումների մասին: Պնդել է` մարդիկ փողոց են դուրս գալիս Արևմուտքի պատվերով: Ընդ որում, նախագահական նստավայր հրավիրելով Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, Լուկաշենկոն մի քանի անգամ բացահայտ ակնարկել է` Ռուսաստանի նախագահն այսօր պետք է իր կողքին կանգնի, եթե չի ուզում, որ վաղն էլ իր իշխանությունը տապալվի: «Ես շատ նախագահների հետ եմ խոսել, ինչպես նաև իմ ավագ եղբոր` Պուտինի, ես նրան զգուշացրել եմ` սրան դիմակայել չի լինի. ինչպե՞ս դիմակայես, ինչ-որ մեկը կարո՞ղ է արգելափակել այդ Տելեգրամ ալիքները... ոչ... այդ իսկ պատճառով, դուք էլ մի թուլացեք, ձեզ մոտ էլ շուտով քաղաքական իրադարձություններ են սպասվում», - ասել է Լուկաշենկոն, ընդգծելով`«եթե այսօր Բելառուսը փլուզվի, հաջորդը կլինի Ռուսաստանը»:

Կրեմլում «ավագ եղբայրը» Լուկաշենկոյի այս զգուշացում-հորդորը կարծես ամենայն լրջությամբ է ընդունել: Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը նշեց, թե պատրաստ է ոստիկանական զորք մտցնել Բելառուս, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անցած շաբաթ Մինսկ ուղարկեց վարչապետ Միխայիլ Միշուստինին, առաջիկա օրերին էլ պատրաստվում է հանդիսավորությամբ ընդունել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի վերընտրությունը արևմտյան մի շարք երկրներ չեն ճանաչում:

Այսպես Լուկաշենկոն խոստովանում է, թե հնարավոր է՝ «մի քիչ երկար է նստել» նախագահի աթոռին: Լուկաշենկոն չի բացառում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը

Մյուս կողմից ուշագրավ խաղ է ընթանում ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովայի շուրջ:

Երեկ Բելառուսի սահմանային ծառայությունները հրապարակեց մի տեսագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է երկրի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և երկու ընդդիմադիր այլ գործիչների մի ավտոմեքենայով տեղափոխում դեպի Ուկրաինայի հետ սահմանը:

Ինչպես Բելառուսի սահմանապահ ծառայության մի աշխատակից է ասել, Կոլեսնիկովային բերման են ենթարկել Բելառուսի իշխանություններն այն բանից հետո, երբ խափանվել է նրան Բելառուսից արտաքսելու փորձը: Ուկրաինան հաղորդում է նաև, որ Կոլեսնիկովան մտածված կերպով պատռել է իր անձնագիրը, որպեսզի Ուկրաինայի սահմանային ծառայության աշխատակիցները չկարողանան իրեն թույլ տալ մուտք գործել երկիր: Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն է ասել, Կոլեսնիկովան, որի գտնվելու վայրը նախորդ 24 ժամերին անհայտ էր, հաջողությամբ կարողացել է կանխել իրեն «երկրից պարտադրաբար արտաքսելու քայլը»:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ սկսված բողոքի ցույցերի գլխավոր կազմակերպիչներից Կոլեսնիկովային Մինսկում առևանգել էին դիմակավոր մի քանի մարդիկ, որից հետո նրա մասին տեղեկություններ չկային, մինչև Ուկրաինայի սահմանին հասնելը:

Կոլեսնիկովայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել նոր ընտրություններ հրավիրելու հնարավորությունը, սակայն ավելացրել է, որ չի ընդունի ընդդիմության հետ բանակցելու որևէ կոչ:

Այսպես, Բելառուսի իշխանություններին չի հաջողվել վտարել Կոլեսնիկովային՝ նա, ըստ ուկրաինական աղբյուրների, պատռել է անձնագիրը: Մի ամբողջ օր միջազգային հանրությունը` Բեռլինից մինչև Վիլնյուս, Բելառուսի իշխանություններից պահանջում էր տեղեկություն հաղորդել անհետացած երեք ընդդիմադիրների` Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի մասին, որոնց, ըստ հաղորդումների, դիմակավոր անձինք առևանգել էին երեկ առավոտյան Մինսկի կենտրոնից:

Փաստացի, իրադարձությունների նման զարգացման շատերն էին սպասում, քանի որ շաբաթներ առաջ արդեն իսկ երկրից հեռացել կամ՝ հեռացվել էին նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող մյուս բոլոր գործիչները: Միայն թե այս դեպքում, պարզվեց, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել. Մարիա Կոլեսնիկովային, այդուամենայնիվ, հաջողվել է խափանել իշխանության սցենարը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կոլեսնիկովան պատռել է սեփական անձնագիրը, ինչից հետո բելառուսցի սահմանապահները ուղղակի չեն կարողացել նրան Ուկրաինա ճանապարհել: Այդ վարկածը չի հերքել նաև Ուկարինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն: «Մարիա Կոլեսնիկովան խիզախ քայլ է արել, ինչից հետո Բելառուսի հատուկ ծառայություններն այլևս չեն կարողացել նրան վտարել: Մյուս երկու ընդդիմադիրներին բռնությամբ դուրս են բերել երկրից, նրանք այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան, սակայն, մնաց Բելառուսի տարածքում, և նրա կյանքի ու առողջության համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրում», ասել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը:

Ավելի ուշ պաշտոնական Մինսկը նոր հաղորդագրություն տարածեց դետեկտիվ հիշեցնող այս պատմության մասին՝ պնդելով, իբր Կոլեսնիկովայի երկու համախոհներն իրենք են վերջին պահին կնոջը դուրս գցել մեքենայից: «Ըստ էության, նրան դուրս հրեցին ու շարունակեցին ճանապարհը դեպի Ուկրաինա», - հայտնել է Սահմանային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին: Իրավապահների հաղորդմամբ,Կոլեսնիկովան ձերբակալվել է` սահմանն ապօրինի հատելու համար, փաստաբաններն ու հարազատները, սակայն, մինչ այս պահը չգիտեն` որտեղ է նա:

Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ՝ «Եվրոպայի վերջին բռնապետի» տիտղոսը ստացած առաջնորդը առաջիկա օրերին կմեկնի Մոսկվա` նախագահ Պուտինի հետ հանդիպման:
Ընդդիմադիր Մարիա Կոլեսնիկովայի շուրջ կարծես, ուշագրավ, մթնոլորտ է ձևավորվում:

Դատելով նաև ռուսական մեդիայի ակտիվությունը՝ նրա վերաբերյալ նյութերը լուսաբանելիս՝ ռուսական կողմի համար Կոլեսնիկովան, կարծես, ընդունելի տարբերակ է՝ Լուկաշենկոյին փոխարինելու առումով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2132 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԵԿՄ անդամ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am