Սենոր Հասրաթյան. «Հասանովի ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն դեռևս չկա»

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ադրբեջանական աղբյուրներից եկող լուրերը. «Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրիմիտիվությամբ «մեկնաբանեց» նաև Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը։ Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը և, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը… Հիշեցնենք, որ նույն ագիտպրոպը նույն փութաջանությամբ ամիսներ առաջ Զաքիրին ներկայացնում էր որպես առաջնային գծում «հայկական դիվերսիոն խմբերի դեմ» գործողություններն անձամբ համակարգողի դերում, որի «լավագույն» դրսևորումներից մեկը, թերևս, ս. թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ նրա ունեցած «փայլուն հաջողությունն» էր: Հենց այդ օրն էր, որ նույն Հասանովի անմիջական ղեկավարությամբ մշակված հատուկ նշանակության գործողության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտագծում թողնելով 5 զոհ՝ ճողոպրեց ելման դիրքեր, իսկ այնուհետև, իր սովորության համաձայն, հայցեց միջազգային կազմակերպությունների միջնորդությունը՝ սեփական դիակները դուրս բերելու համար… Թերևս սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am