Փող աշխատելու նոր ձև են գտել

Վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված «պատժամիջոցները» հնգապատկելու` լրատվամիջոցներից, որպես բարոյական վնասի փոխհատուցում, մինչև տասը միլիոն դրամ` վիրավորանքի, քսան միլիոն` զրպարտության համար բռնագանձելու ձախավեր նախաձեռնությունը, որով հանդես է եկել ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակը, թերի է։ Շա՜տ թերի...

Որպեսզի փոխխոսնակի «ձիով քայլը» ծառայի բուն նպատակին, այն է` մեկընդմիշտ խաչ քաշել խոսքի ազատության վրա, փակել ընդդիմադիր մամուլի բերանը կա՛մ սնանկացնել, որ մի փոր «պեռաշկիից» բացի, ոչ մի ուրիշ բանի մասին չմտածեն, նախ` պետք է «հստակ» չափորոշիչներ սահմանել. ի՞նչ ասել է վիրավորանք (զրպարտություն), և ինչո՞վ են դա ուտում։

Օրինակ, օրենքով ամրագրել, որ վիրավորանքը (զրպարտությունը) վիրավորանք (զրպարտություն) է համարվում մի՛ դեպքում` եթե ուղղված է թավշյա վարչահրամայապետի և իր նազիր-վեզիրների` պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի և լափամանին մոտ կանգնած` ոչինչ չանելու կամ պետական ինստիտուտների հերն անիծելու համար «գյուռ-գյուռ» պարգևատրվող այլ պաշտոնատար անձանց դեմ։ Կապ չունի` վիրավորանք (զրպարտություն) համարվող արարքի մեջ հանցակազմ կա՞, թե՞ չկա, վերը նշված «կատեգորիային» պատկանող անձանց ունեցած կամ թեկուզ չունեցած «պատիվը և արժանապատվությունը» արատավորող հրապարակումը կամ հրապարակային հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ո՛չ այնքան։

Երկրորդ` պետք է սևով սպիտակի վրա գրել, որ ընդդիմադիր գործիչների, հատկապես նախկինների հասցեին վիրավորանքներ և զրպարտություններ տիրաժավորելը` կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ, մարդասպան, թալանչի, սերմացու գողացող մուկ», բորենի, շնաբարո դուրսպրծուկ, «ծախու», «պիցցայակեր» անվանելը քրեորեն պատժելի արարք չէ «թավշյա» պաշտոնյաների ու սրանց հավասարեցված անձանց կողմից. վերջիններս իրավասու են ուզածի չափ և ուզածի պես «քլնգել» ցանկացած մեկին, մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր մահացու մեղքերի մեջ, հայհոյել, սպառնալ, հոխորտալ, զազրախոսել`ապացուցված և դատարանի վճռով ամրագրված որևէ հիմնավոր փաստ կամ փաստարկ չբերելով, ու մնալ անպատիժ։

Այլապես կարող է անհարմար բան ստացվել։ Նախաձեռնության հեղինակն ու նրան ոգեշնչողները, որոնք փող աշխատելու նոր ձև են գտել` հիմա էլ որոշել են անցանկալի լրատվամիջոցները դարձնել «տուգանքի մատերիալ», ու «հավաքագրված» եկամուտները դնել գրպանը, հենց իրե՛նք կարող են հայտնվել սնանկացման եզրին։

Խոսքը վերաբերում է ոչ միայն «թավշյա իշխանիկներին», այլև սրանց սպասարկող «անկախ» շրջանակներին։ Պատկերացնո՞ւմ եք` ի՛նչ ողբալի վիճակում կհայտնվի գործ տվող հայտնի դասալիք պատգամավորը, որին ով չի ալարում` դատի է տալիս վիրավորանքի կամ զրպարտության հոդվածով։ Ընդ որում`մարդկանց հանիրավի վիրավորելու, զրպարտելու փաստը դատարանում հաստատվել է, և ո՛չ մեկ անգամ։ Բավական է հիշել Ռոբերտ Քոչարյանի դեմ ստոր բանսարկությունները, որոնց համար դատարանը քանիցս հա՛մ տուգանել է «օբյեկտին» պատկանող լրատվամիջոցին, հա՛մ պարտավորեցրել է հերքում տպագրել` թե՛ ապրիլյան «խեղափոխությունից» առաջ, թե՛ հետո։ Բայց սա, իրեն «շլանգի» տեղ դնելով` չի կատարել դատարանի վճիռը, և այսօր էլ շարունակում է իրեն էշի տեղ դնել։

Վերջին նմանատիպ որոշումը կայացվեց բառացիորեն օրերս. մինչ Բաբաջանյան Արմանը ԱԺ հանձնաժողովի նիստում կռիվ էր տալիս «զրպարտության» դեմ` պաշտպանելով Ալենь Սիմոնյանի հարվածային նախաձեռնությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ օպերվարչության նախկին պետ Կարեն Կարապետյանի հայցը երեսփոխանի մասնավոր սեփականությունը հանդիսացող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով։

Թավշապետ Փաշինյանի կողմից սրա-նրա հասցեին արվող մերկապարանոց` անմեղսունակության աստիճան անհիմն և անապացույց հայտարարությունների, առատության եղջյուրից թափվող վիրավորանքների, զրպարտությունների և դրանց առնչությամբ հարուցված կամ իրենց հերթին սպասող դատական հայցերի մասին արդեն չեմ խոսում։

Այնպես որ, դեռ հարց է` ո՛վ կշահի, ո՛վ կտուժի, եթե անհաճո լրատվամիջոցներին և ընդդիմախոսներին լռեցնելու նախաձեռնությունն ընդունվի «ալենսիմոնյանական» ձևով և սկսի աշխատել։

Ի վերջո, բումերանգի «էֆեկտը» դեռ ո՛չ մեկը չեղյալ չի ճանաչել. կյանքը բումերանգ է, «խիյարն» էլ, ինչպես հայտնի է, թարս բուսնելու «գեշ» սովորություն ունի։ Հատկապես Նիկոլի թվի «նոր Հայաստանում»։

Այսօր ձիու վրա ես` Տիգրիս ես քշում, վաղը կարող է հայտնվես «գետնին»` Տիգրիսի սմբակների տակ։ Կամ, որ ավելի վատ է, քրեակատարողական հիմնարկում...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1281 անգամ
Լրահոս
Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. ընդդիմությունը միավորվում է․ Սամվել Կարապետյանը նոր փակագծեր է բացում (video) Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի «Դուրս արի՛, դե հիմա ճղիր քեզ․․․ լսեցի՞ր՝ ինչ է ասել Ալիևը»․ Արման Աբովյան (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է. Մասադիկով Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am