«Իրեն հարգող մարդը «եվրատեսիլում» կերգի՞, «Եվրատեսիլն» իդիոտիզմ է, փող լվալու տեղ. Ռ. Հախվերդյան
«Առավոտ»-ը հայտնում է,որ «Իրեն հարգող որևէ մարդ «եվրատեսիլում» կերգի՞։ «Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ. մարդիկ լավ էլ փող եմ աշխատում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր հարցին՝ հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ ... էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս...»: Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը և ընդհանրապես, նրա ձևակերպմամբ. «Եվ «Եվրոպայում, և Ամերիկայում երգը մեռել է, որովհետև շոու-բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է... Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկե, ասել ա՝ էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա՝ գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում...»: Մեր հարցին՝ այսինքն՝ նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է, կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարևորում, և էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել... էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բա-բաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞...»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
