Ինչ գաղտնի տեղեկություն է Թրամփը փոխանցել Լավրովին
Ինչպես նշում է ABC News-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի տեղեկություններ է փոխանցել ԻՊ ահաբեկչական խմբավորման վերաբերյալ: ԻՊ-ի ներսում որպես ծպտյալ լրտես գործող հրեա զինվորականի փոխանցմամբ՝ իսլամիստ ահաբեկիչները ծրագրել էին դեպի Միացյալ Նահանգներ թռչող ուղևորատար ինքնաթիռ կործանել: Նշվում է, որ ռումբը պետք է քողարկվեր ինքնաթիռով տեղափոխվելիք պլանշետներից մեկում: Հրեա լրտեսի փոխանցած հենց այս գաղտնի տեղեկությամբ է Թրամփը կիսվել Լավրովի հետ: Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփը ճիշտ է վարվել՝ գաղտնի տեղեկությունը հայտնելով ռուսական կողմին, քանի որ 2 տարի առաջ ԻՊ-ն ստանձնել էր 200 ուղևոր տեղափոխող ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: «Ուստի՝ այս համատեքստում միանգամայն արդարացի է, որ նախագահը կիսվել է տեղեկությամբ»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
