Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Քուվեյթի նորակառույց եկեղեցի
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Քուվեյթ ժամանելու հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, այցելել է տեղի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցի և Ազգային Առաջնորդարան: Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Հայր Սրբին, ազգային իշխանություններին և բարերարներին` իրենց ղեկավարությամբ կատարած աշխատանքների համար։ Վեհափառ Հայրապետը մայիսի 19-ի առավոտյան պետք է իրականացնի Ազգային Առաջնորդարանի բացումը, իսկ երեկոյան Նորին Սրբության ձեռքով պետք է օծի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցին։
