Էրդողանը Վաշինգտոն էր հասել միայն լուսանկարվելու համար. թուրքական մամուլ
Թուրքական «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր պարբերականը նախօրեին ԱՄՆ-ում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպման մասին անդրադարձում հոդվածում նկատում է, որ երկար սպասված հանդիպումն ավարտվել է ընդամենը 20 րոպեում։
«Բիրգյուն» պարբերականի վաշինգտոնյան թղթակիցը գրել է, որ Էրդողանը կարծես Վաշինգտոն էր հասել Թրամփի հետ լուսանկարվելու համար միայն։
«Գոնե այդ հարցում հաջողել է, լավ նկարներ ունեցան:Արդյունքները «դիվանագիտական տապալում» էին», - ասել է լրագրող:
Նույն պարբերականի մեկ այլ թղթակից՝ Սեզին Օնեյը գրում է, որ տպավորություն էր, թե ամերիկացիներն «արանքում մի կերպ տեղավորած» մի հանդիպում էին կազմակերպել՝ արագ ու ոչինչ չասող։

