«Հուսամ՝ Օբամայի վարչակազմի օրոք արված սխալները չեն կրկնվի».կայացել է Թրամփ-Էրդողան հանդիպումը
Ըստ Demokrathaber-ի՝ երեկ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման ժամանակ Էրդողանը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների համագործակցությունը և նաև հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք չեն կրկնվի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալները:
Բացի քուրդ զինյալների հարցից, Թրամփի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բարձրացրել է իր համար ամենակարևոր՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի հարցերը, որոնց մասին հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում:

