Կցանկանայի, որ Հայկ Մարությանը այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը՝ 10 փուչիկ ձեռքը, ՀԴՄ սարքով. Վարդանյան (video)
«Այգիներում, հրապարակներում շրջածախ առեւտրին վերաբերող այս կարգավորումը վերաբերում է փողոցում փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողներին: Գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողների չեն, բիզնեսմեններ չեն, օրվա կոպեկն են աշխատում: Ես ուզում եմ հասկանալ, թե էլ ինչքան ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին: Գրել եք, որ շրջածախ առեւտրի իրականացման հայտը ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: Խոսում ենք մետրոյում գրիչ կամ անձեռոցիկ վաճառող պապիկի մասին: Այսինքն ինքն էլ պետք է հարկվի՞:
Կցանկանայի էստեղ լիներ քաղաքապետ Հայկ Մարության եւ քանի որ ինքը մեծ վարպետ է կերպար կերտելու, այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը: Մի պահ պատկերացնենք, մի ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին ՀԴՄ սարքը, լիցենզիան, դրամապանակը… իրավունք չունի ձեռքի ապրանքը դնի գետնին: Ոնց եք պատկերացնում էդ աշխատանքը»,- Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
