«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն էլ են ընդունում, որ այս գործը «ջուր» է

Միանգամից ուշադրություն գրավեց «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանի հայտարարությունը, որ դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը:

Հարկավ, պարոն Եգորյանը և «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մյուս ներկայացուցիչներն ունեն իրենց նման քայլի սեփական բացատրությունները, որոնք էլ ասուլիսում ներկայացրեցին:

Մասնավորապես, Տիգրան Եգորյանը նշեց, թե «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ համակարգված և հետևողականորեն քրեական հետապնդումներ իրականացնելու համար, առանձին դեմքեր հնարավորություն են ստանում խուսափել քննությունից և այլն: Ըստ Եգորյանի, այս գործով դատաքննությունը վերածվել է ֆարսի և այլն, և այլն:

Այն, որ շինծու և պարզ ասած՝ «ջուր» է այսպես կոչված «Մարտի 1-ի» գործը, որով մեղադրանքներ են ներկայացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ նկատելի գործիչների (Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին), շատերն են ասել և ասում: Նախագահ Քոչարյանն այդ գործն առհասարակ բնորոշել էր որպես՝ «իրավաբանական աղբ», իսկ վերջին հարցազրույցում էլ այն անվանեց «իրավաբանական աբրա-կադաբրա» (շիլաշփոթ, կարելի է ասել):

Ավելին, արդեն շատերին է ակնհայտ, որ այսպես կոչված «Մարտի 1-ի» այդ գործում ըստ էության մարտի 1-ի իրադարձությունների անմիջական արտացոլում ու բացահայտում չկա, չկա կոնկրետ 10 մարդու, այդ թվում՝ ՆԶ երկու զինծառայողների և ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող բազմությունից 8 քաղաքացու սպանությունների բացահայտում: Այդ վերջին հանգամանքն առավել ևս, ի սկզբանե հարցերի տեղիք էր տվել՝ դատաքննությանը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներգրավման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը:

Մանավանդ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հիմնական մեղադրանքն այն է, թե նա տապալել է սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ իրականում նա` որպես նախագահ ու այդ լիազորություններն ունեցող պետության ղեկավար, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ հենց սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու և դրան նպատակաուղղված արկածախնդիր գործողությունները կանխելու, դադարեցնելու ուղղությամբ:

Եվ ահա, այսօր արդեն «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները հայտարարում են, թե՝ դատավարությունը ֆարս է, իրենք այլևս չեն ուզում դրան մասնակից լինել և այդպես շարունակ:

Իհարկե, սա, կարող է, օրինակ, որոշակի հաշվարկով արվող սադրանք լինել՝ շանտաժի զուգորդմամբ: Նկատի ունենալով, թե իրենց ինչպես են այս ընթացքում դրսևորել տուժողների իրավահաջորդների կոնկրետ ներկայացուցիչները, նրանցից ցանկացած նման քայլ սպասելի է: Նրանք այսպիսով միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին ձևական առիթ տալ, որպեսզի էլի ձայնը գլուխը գցի և ուղղակիորեն սկսի բռնաճնշումներ գործադրել դատարանի վրա, ինչպես, օրինակ, 2019-ի մայիսին հիստերիկ բռնկում ունեցավ՝ գործադիր իշխանության ու իշխող խմբակցության պատգամավորների ներգրավմամբ հարձակում կազմակերպելով դատարանների վրա: Մի քայլ, որի համար հետագա ցանկացած իշխանություն, առանց վաղեմության ժամկետի, կարող է նախաձեռնել այդ հարձակման անխտիր բոլոր մասնակիցներին քրեական խստագույն պատասխանատվության ենթարկելու գործընթաց:

Բայց, ենթադրենք, որ «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այս անգամ ուղղակիորեն նկատի ունեն այն, ինչ ասում են. այսինքն, որ դատավարությունը ֆարս է, նախաքննությունը լիարժեք չէ և այլն:

Այստեղ արդեն հարցեր են ծագում:

Վերջիվերջո, այս ընթացքում տեղի ունեցած դատական նիստերում պարզորոշ երևաց, որ կոնկրետ տվյալ գործում «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ու հատկապես նրանց ներկայացուցիչների ներգրավումն ընդամենը նպատակ է հետապնդում դատարանի դահլիճում շարունակաբար հնչեցնել մերկապարանոց, փաշինյանական քարոզչական ստերից հյուսված ու «կաղապարված» մեղադրանքներ, մանիպուլյատիվ կաղապարներ, այսպես ասած՝ ապահովել «աղմուկ-աղաղակը», որը նախագահող դատավորի վրա ճնշման, նրան բացարձակ խամաճիկի վերածելու լրացուցիչ լծակի դեր կկատարեր: Զուգահեռաբար, հատկապես ներկայացուցիչները պետք է իշխանության համար «շոուի» մասն ապահովեին դատական դահլիճում: Բայց, մեծ հաշվով, այդ դրսևորումները այն էֆեկտը և ազդեցությունը չունեցան, իսկ հիմա էլ անհետաքրքիր են դարձել: «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»...

Գործնական տեսանկյունից, եթե «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մանավանդ նրանց ներկայացուցիչները այլևս դատական նիստերին չմասնակցեն, ապա դրանից դատավարության ընթացքը թերևս միայն կշահի:

Գրիգոր Միրզոյան

7or.am

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am