Դատարան կդիմեն և բյուջեից փող կպահանջեն

Ծանոթանալով և ուսումնասիրելով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին՝ (զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումները սխալ հաշվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ։ <<Ավելի վաղ արտահայտվել եմ, որ ոչ միայն պետք է շտկել թերությունները, այլև մեղավորներին պատասխանատվության կանչել: Դատախազությունը քննում է խնդիրը։ Ուզում եմ հավատալ՝ խնդիրը կլուծվի օրենքին համապատասխան։ Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվ՞ին։ Հարգելիներս, նկատի ունեցեք նաև, որ ձեր իրական աշխատավարձը չի ներառում արձակուրդայինը (անկախ նրանից պետական ծառայող եք, թե ոչ պետական հատվածի աշխատող)։ Ուրեմն, երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը»,- գրել է նա։

Բագրատյանի բարձրացրած խնդիրը համակարգային է, հետևաբար չի կարող հարցը կարգավորվել ու այսքանով փակվել։ Ինչպես հայտնի է, զինծառայողները, որպես կանոն, ամենամսյա պարտադիր պարգևավաճարներ, նույնը նաև ոստիկանության և ուժային այլ կառույցների աշխատողները։ Պարգևավճարը կամ հավելավճարը, որպես կանոն, դիտվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ, հետևաբար արձակուրդային վճար կամ վերջնահաշվարկ վճարելու ժամանակ, պետք է հաշվարկը կատարվի՝ հաշվի առնելով ոչ թե պաշտոնական հաստիքով սահմանված աշխատավարձի չափը, այլ պարգևավճարն ու հավելավճարը ներառյալ։

Դիցուք, եթե զինծառայողի հաստիքի համար սահմանված է 150 հազար դրամ աշխատավարձ, սակայն նա ամեն ամիս ստանում է նաև 150 հազար պարգևավճար, ևս 50 հազար դրամ հավելավճար, ապա, օրինակ, այդ նույն սպայի արձակուրադային գումարը պետք է հաշվարկվի ոչ թե 150 հազար դրամի, այլ 350 հազար դրամ միջին աշխատավարձի հաշվարկով։ Ընդ որում, եթե նույն սպան տարվա մեջ մի քանի անգամ էլ այլ պարգևատրումներ է ստանում, այդ գումարը ևս պետք է ներառվի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։ Մինչդեռ, որպես կանոն, ուժային կառույցները արձակուրդային վճարները հաշվարկելիս հաշվի են առնում սոսկ հաստիքով նախատեսված դրույքաչափը, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Բացի այդ՝ զինվորականների համար օրենքով նախատեսված է տարեկան 40 օր արձակուրդ, մինչդեռ, որպես կանոն, նրանք ստանում են 30-օրյա արձակուրդ։ Աշխատավարձից ազատվելու կամ զորացրվելու ժամանակ նրանք իրավունք ունեն իրենց չօգտագործած արձակուրդային օրերի դիմաց վճարվել, ինչը, որպես կանոն, չի արվել։
Հասկանալի է՝ չեն վճարում, որովհետև եթե բոլորին սկսեն վճարել, պետությունը ստիպված կլինի բավականին խոշոր գումար հատկացնել այդ նպատակին։ Կառավարությունը հավանաբար չի ուզում այդ բեռն իր վրա վերցնել, փոխարենը գերադասում է փող խնայել։ Բայց սեփական պրեմիաները շռայլորեն վճարող կառավարությունը պետք է հասկանա, որ պահեստազորի զինծառայողները կարող են դատարան դիմել և պարտավորեցնել պետությանը՝ վճարել իրենց հասանելիք արձակուրդներն ու վերջնահաշվարկները։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3210 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am