Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիք»
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ Թուրքիան գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ռազմաբազա նախատեսված այցից մեկ օր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ հնարավոր չէ այցելել ռազմաբազա: Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերի խոսքով՝ թուրքական կողմը ասել է, թե բունդեսթագի պաշտպանության կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է կայանար մայիսի 16-ին, համաձայնեցված չէ Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա այցի շուրջ բանկցություններ տարվում էին ապրիլի կեսերից, սակայն մինչև հիմա թուրքական կողմից Գերմանիան «հակասական ազդանշաններ է ստացել»:
