Թրամփը կարող էր չիմանալ. նա խախտում է՞ թույլ տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր չիմանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հաղորդած տեղեկության աղբյուրի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը՝ գրում է ria.ru-ն:«Այն, ինչ նա քննարկել է, խախտում չի եղել: Որևէ մեկը, ով ներկա է եղել մայիսի 10-ի հանդիպմանը, չի զգացել, որ թույլ է տրվել որևէ մի խախտում»,- ասել է նա: «Հնարավոր է՝ այսպիսով ես հայտարարություն եմ անում, սակայն նախագահը չգիտեր, թե որտեղից էին այդ տվյալները, նրան չեն տեղեկացրել տեղեկությունների աղբյուրի կամ հավաքագրման մեթոդի մասին»,- ասել է Մաքմասթերը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ:
