Ով է Ռուբեն Թաթուլյանը. ինչ կարողություններ ունի
2 օր առաջ Չեխիայի Կառլովի Վարիում Չեխիայի Հանրապետության ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են «գողական սխոդկա», որի ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, պետք է տեղի ունենար նոր օրենքով գողերի թագադրություն։ Մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Նա, ըստ չեխական և ռուսական ԶԼՄ-ների, եղել է այս ձախողված միջոցառման ֆինանսական հովանավորը և, ի դեպ, Չեխիա մուտք է գործել իր անունով տրված հայկական դիվանագիտական անձնագրով: Ձերբակալվածների թվում են 3 գործող օրենքով գողեր՝ 58-ամյա Գայոզ Զվիաձեն՝ հանցագործ աշխարհում հայտնի Գիյա Քութայիսկին, 43-ամյա Գելա Կարդավան՝ նույն ինքը՝ Օլեգ Գոլոմբը, ինչպես նաև 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը։ Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը «Վեսնա» SPA-հյուրանոցի համասեփականատերն է և տնօրենների խորհրդի նախագահը: Նրան է պատկանում նաև «Նովի վեկ-մեդիա» ընկերությունը: Ռոբսոնը նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած Ներդրողների ակումբի մասնակիցներից է։
