Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել
Մոսկվայում եղանակային վատ պայմաններից ելնելով՝ հետաձգվել է «Վիմ-ավիա» ավիաընկերության՝ այսօր ժամը 13։20 կայանալիք Երևան-Մոսկվա չվերթը։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնականկայքէջից։ Հատկանշական է, որ նույն պատճառով հետաձգվել է նաև «Վիմ-ավիա»-ի՝ Մոսկվա-Երևան 12։10 կայանալիք չվերթը։ Ուշացմամբ իրականացվող Մոսկվա-Երևան թռիչքների շարքում է նաև «Ուրալ» ավիաընկերության՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան թռչող ժամը 16։00-ի չվերթը։
