Ամսական 2 միլիոն եվրո նախկին կնոջը
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի վճռաբեկ գերագույն դատարանը վճռել է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին պետք է ամեն ամիս իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, վճարի 2 միլիոն եվրո:Երեքշաբթի հրապարակված դատավճռում նշվում է, որ Բեռլուսկոնին «աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է», և նրա եկամուտների և իր նախկին կնոջ եկամուտների տարբերությունը «զգալի է»: Այդ առնչությամբ դատարանը որոշել է անփոփոխ թողնել ալիմենտների չափը, որը միլիարդատերը պետք է ամեն ամիս վճարի իր նախկին կնոջը:
