Պաշտպանել ՀՀ նախագահի սահմանադրական լիազորություններն Արմեն Սարգսյանից

Զարմանալի է, բայց փաստ։

2018 թ. ապրիլից Հայաստանում հաստատված և օր օրի ամրապնդվող «թավշյա» ամբողջատիրության պայմաններում, երբ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի մասին վաղուց արդեն ոչ մեկը չի հիշում` իշխանական բոլոր լծակները կենտրոնացած են մեկ պուճուր մարդու և իր դրսից հեռակառավարվող «նազիր-վեզիրների» ձեռքում, դեռ կան մարդիկ, որոնք անհանգստացած են Հայաստանի «մեխի գլուխ» նախագահ Արմեն Սարգսյանի «քվազինախագահական» լիազորությունների դե ֆակտո զրոյացման փաստով։

«Անհանգստության» առիթն այս անգամ Տավուշի ուղղությամբ հակառակորդի սանձազերծած հուլիսյան հարձակմանն արժանի հակահարված տված զինծառայողների պարգևատրման և «հերոսացման» արարողությունն էր, որին Սահմանադրությամբ նախագահ աշխատող անձը չէր մասնակցում. «պատահաբար» այնպես է ստացվել, որ «պետության գլուխը» ճիշտ ժամանակին`հանդիսավոր արարողությունից ընդամենը մեկ օր առաջ, արձակուրդ է ձևակերպել, որ իրացնի կորոնավարակի պատճառով առաջացած բացը լրացնելու`պետական բյուջեի հաշվին արտերկրում հանգստանալու «սահմանադրական իրավունքը»։

Քանի որ դե յուրե դեռևս գործող Սահմանադրությամբ հե՛նց նրան է վերապահված պարգևներ, կոչումներ շնորհելու և հանձնելու առաքելությունը, շատերը սա գնահատեցին որպես ոտնձգություն Հիմնական օրենքի նկատմամբ. «սուպերվարչապետ» Փաշինյանի հերթական փորձը` ընդլայնելու իր ազդեցության լծակները նախագահի առանց այն էլ սուղ սահմանադրական լիազորությունների հաշվին։

Հարգելինե՛րս, պետք չէ Արմեն Սարգսյանի սահմանադրական իրավասությունները պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Եթե Արմեն Սարգսյանի սահմանադրական լիազորություններն ինչ-որ մեկից պետք է պաշտպանել, ապա դա նախ է առաջ ինքն է` Արմեն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, դեմ չէ տեղից էլ «անընդգրկելի» իր լիազորությունները լրացնելու Սահմանադրությամբ իրեն չպատկանող նոր լիազորություններով. Սահմանադրությունը հո իզուր չի փոխում։ Իրեն պետք է վերահսկել իշխանության բոլոր ճյուղերը. խորհրդարանը, կառավարությունը, ՏԻՄ մարմինները, դատաիրավական ողջ համակարգը`Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների «սինթեզի» միջոցով ձևավորվելիք Գերագույն դատարանով հանդերձ։ Մի խոսքով` ամեն, ամեն ինչ։

Բայց խնդիրն այն է, որ «քաղաքացիության բարաթն» այդպես էլ ցույց չտված կամ միայն Նիկոլին ցույց տված Արմեն Սարգսյանն ի՛նքն է հետևողականորեն սահմանափակում իր սահմանադրական գործառույթների շրջանակը՝ ի հեճուկս նույն Սահմանադրության։ Դրանք նրան պետք չեն` կաշկանդում են, խանգարում փափուկ կյանքին, որի համար ընդունել է Սերժի, Սերժից հետո` Նիկոլի մոտ նախագահ աշխատելու առաջարկը. չեն թողնում հանգիստ նստել տեղը և վայելել կյանքը`որևէ պատասխանատվություն չկրելով իր արած-չարածի համար։

Եվ, ինչպես ինքնակամ կամ «առաջին իսկ պահանջով» հրաժարվել էր ՍԴ երեք դատավորների «թոշակի ուղարկելու» հակասահմանադրական «սահմանադրական փոփոխություններն» ստորագրելուց` այդ իրավասությունը սկուտեղի վրա մատուցելով ԱԺ քայլարած խոսնակ Արարատին, այնպես էլ կոչումներ և պարգևներ հանձնելու գործառույթն է հաճույքով «զիջել» Փաշինյանին։ Նախագահականում «իրավական հիմնավորում» էլ գտան դրա համար` մատնացույց արեցին Սահմանադրությամբ ամրագրված դրույթը, ըստ որի`հարկ եղած դեպքում դա կարող է անել նաև նախագահի կողմից լիազորված անձը։ Այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը։

Բա հո չէ՞ր կարող «հարգելի պատճառով» բանակից թռած վարչա(հրամայա)պետին զրկել իր ձեռքով «պատվանդաններից» իջեցված հերոսների պակասը լրացնելու՝ հերոսների սեփական շրջանակն ստեղծելու պատեհությունից։ Պետք էր, չէ՞, հնարավորություն տալ`լուսանկարվելու և տեսանկարահանվելու հուլիսյան գործողություններին մասնակցած զինծառայողների «ֆոնին» ու նրանցից մերօրյա կամ նորօրյա հերոսներ կերտել, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե հատկապես ո՛ւմ ենք պարտական հուլիսյան հաղթանակի համար։

Այնպես որ, ոչ այնքան Փաշինյանն է «յուրացրել» նախագահի լիազորությունը, որքան նախագահն է սեփական կամոք հերթական անգամ հրաժարվել իր սահմանադրական իրավասություններից։ Այլապես կարող է պարզվել, որ նախագահին անակնկալի են բերել. սպասել են` ձևակերպի արձակուրդը, հետո նոր` բարձրաձայնել միջոցառման մասին։ Նա էլ՝ որպես «իսկական» քրիստոնյա, որին ապտակել են` մյուս այտն է դեմ տվել. խոսնակի միջոցով ասել է` ամեն ինչ «օքեյ» է, ի՛նքն է Փաշինյանին լիազորել`իր փոխարեն պարգևներ և կոչումներ հանձնելու տավուշյան մարտերի մասնակիցներին։

Համ էլ` ի՞նչ իմանաս, կարող է` «բարաթի» ուժով իրավասու չէ անելու այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ. եթե շարունակում է մնալ Միացյալ Թագավորության քաղաքացի (իսկ Միացյալ Թագավորության վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտությանը որևէ մեկի համար գաղտնիք չէ), լավագույն բանը, որ կարող էր անել` ձեռքերը լվանալը, մի կողմ կանգնելն է. «օկուպացիոն բանակի» զինծառայողներին պարգևատրելու «կասկածելի» գործընթացից տարանջատվելը։

Այնպես որ, դարդ մի՛ արեք Արմեն Սարգսյանի համար. խաչն իրենն է, ինքը գիտի` ինչ է անում, ինչի համար, և ինչ կլինի, եթե հանկարծ համարձակվի դուրս գալ բրիտանական «պասպորտ» ունեցող օտարահպատակ նախագահի համար գծված «սահմաններից»...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am