Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին hayeli.am-ը տեղեկացավ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից: Մեզ հետ զրույցում անդամներից մեկը նշեց, որ երկու օրվա բողոքից հետո այսօր միայն որոշել են զննել տիկին Փոստանջյանին: Այժմ նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ որպեսզի բժշկական ստուգումներ անցնի:
