ԲՀԿ-ն վաղը կհայտարարի ԱԺ փոխնախագահի իր թեկնածուի անունը
« Վաղն աշխատանքային հանդիպում է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ, հանդիպման օրակարգում ընդգրկված են աշխատանքային բազմաթիվ հարցեր՝ առաջիկա անելիքներին վերաբերող», - հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Ո՞ւմ կառաջադրի կուսակցությունը որպես Աժ փոխնախագահ, նա նշեց, որ մանրամասներ չի կարող հաղորդել.«Բոլոր մանրամասներով հանդես կգանք վաղվա հանդիպումից հետո»:
