Ամենից զավեշտականն ու դառը քմծիծաղ հարուցողը

Օրվա կառավարության ներկայացուցիչներից, եթե վարչապետ Փաշինյանին ու առողջապահության նախարարին չհաշվենք, ամենից պոպուլյարը թերևս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է:

«Գիտելիքի օրվա» առթիվ նրա հայտարարությունն էր տարածվել, մասնավորապես առ այն, որ այս տարի սեպտեմբերի 1-ն ամսի 14-ին է լինելու: Նա նաև մանկավարժներին է շնորհակալություն հայտնել, աշակերտներին էլ հորդորել է որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները...

Հաշվի առնելով, թե ինչ պահանջներ են առաջադրել, վախենամ՝ հորդորելը բավարար չլինի: Ամեն պարագայում, Արայիկ Հարությունյանը շնորհակալ է ուսուցիչներից: Անկեղծ ասած, մեզանից շատերն էլ ուսուցիչներին շնորհակալությամբ դիմելու առիթ ունեն: Մինչդեռ ամենևին վստահ չեմ, որ նույնը կարող են ուսուցիչներն ու հանրության մեծամասնությունն ասել նախարարին: Նկատի ունեմ շնորհակալություն: Ավելին, ինչ-որ բան հուշում է, որ շատերը շնորհակալության փոխարեն բոլորովին այլ բաներ են ասում, որոնց մի մասը հրապարակման մեջ մեջբերել ամենևին չարժե:

Սեպտեմբերի 1-ի հետմիջօրեին, օրինակ, Հանրապետության հրապարակում մի քանի պտույտ գործեց մեքենաների շարասյունը, որոնցից մեկին հարմարեցված բարձրախոսով հնչեցվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ մի շարք պատճառներով: Մեքենայի թափքում էլ աղբարկղ էր զետեղված, որի միջից հառնում էր ԿԳՄՍ նախարարի ստվարաթղթե մեծադիր պատկերը...

Առհասարակ, շնորհակալությունը լավ բան է: Իսկ եթե նախարարի խոսքում այն լրացվեր նաև ուսուցիչների աշխատավարձերը, ասենք, մի 50 տոկոսով բարձրացնելու մասին հայտարարույթամբ, ապա շատ ավելի գնահատելի կլիներ:

Ինչ վերաբերում է կոնկրետ նախարարին, ապա նրա ձեռքբերումներն իսկապես էլ բազմաթիվ են:

Կարելի է հիշեցնել, օրինակ հանրակրթական չարաբաստիկ չափորոշիչների մասին: Այն, որ ամռանը շատերին նյարդայնացրեցին ու վրդովմունքի առիթ տվեցին:

Իսկապես, «թավշյա» նվաճում են այդ չափորոշիչները, լինի՝ հայ գրականության հետ կապված, թե Հայոց պատմության:

Մյուս անվիճելի «ձեռքբերումը», ինչ խոսք, ընդունելության քննությունների հարցն էր, ավելի ճիշտ, այդ քննությունները հանրագումարում «բոլոլայի» վերածելու հարցը: Օրեր շարունակ հանրապետության ներքին կյանքի գլխավոր իրադարձության առիթ տալը հեշտ բան չէ: Արայիկ Հարությունյանը այդ խնդիրը «կարգավորեց»: Տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր դիմորդների, ծնողների հետ, այլ տարբերակ չունեին՝ իրենց բողոքը ցույցերի միջոցով արտահայտելուց բացի:

Հաջորդ խոշոր «ձեռքբերումը», որ պետք է դեռ դրսևորվի, իհարկե, սեպտեմբերի 14-ից դպրոցներում մեկնարկող ուսումնական տարվա «հակահամաճարակային» կանոններն ու պահանջներն են: Թե դրանից ինչ դուրս կգա իրականում, կապրենք՝ կտեսնենք: Սակայն հիմա էլ շատերին պարզ է, որ այդ պահանջներն անհեթեթ են՝ դասամիջոցներին աշխակերտներին փակել դասարաններում, ստիպել, որ դիմակ կրեն ժամեր շարունակ, միմյանց 1,5-2 մետրից ավելի չմոտենան և այլն:

Հատուկ «ձեռքբերում» էր Աշոտ Բլեյանի հանդեպ դրսևորված անշնորհք վերաբերմունքը, երբ կրթօջախի երկարամյա ղեկավարին գրչի մի հարվածով բռնեցին և «ուղարկեցին թոշակի»...

Դե, զանազան-զարմանազան օտարագրանտաշնորհյալ, կասկածելի կողմնորոշումներ ունեցող անձանց ներթափանցումը հանրակրթության ոլորտ, նրանց կողմից ինչ-ինչ մոտեցումներ մշակելն ու այդ ամենը հայկական դպրոցներ «սղղացնելը» արդեն «ձեռքբերում» էլ չէ, այլ անգնահատելի ծառայություն: Պարզ չէ միայն, թե ծառայություն՝ ո՞ւմ: Հասկանալի է, որ՝ ո՛չ մեր դպրոցականներին ու դպրոցին:

Ամենից զավեշտականն ու դառը քմծիծաղ հարուցողն այն է, որ այս անձնավորությունը համարում է, որ այնքան երեսատեղ ունի, որ կարող է խոսել «խավարամտությունից», հասկանալի է՝ իրեն քննադատողների հասցեին: Դե, իսկ իրեն էլ համարում է ոչ ավել, ոչ պակաս՝ լուսավորիչ...

Մի քանի այդպիսի «լուսավորիչ» լինի, այլևս այլ միջոցների կարիք չի զգացվի՝ մեր հանրակրթությունը վերջնականապես խավարի մեջ ընկղմելու համար:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am