«Թուրքիան, որն այլևս չեմ ճանաչում». Գյուլենի հոդվածը «The Washington Post»-ում
Մայիսի 16–ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ-ում բնակվող, իսլամի քարոզիչ, Թուրքիայում 2016–ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթթուլլահ Գյուլենը հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականում: «Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով: Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: Երեքշաբթի կայանալիք հանդիպումն ու գալիք շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է օգտագործվեն որպես հնարավորություն այս ուղղությամբ ջանքեր գործադրելու համար»,-նշելէ Գյուլենը: Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը համակարգային հետապնդումների է ենթարկում անմեղ մարդկանց՝ նրանց ձերբակալելով, քրեական պատժի ենթարկելով, աշխատանքից հեռացնելով՝ կործանելով Թուրքիայի ավելի քան 300 հազար քաղաքացու կյանք: Էրդողանի թիվ 1 հակառակորդը նշել է, Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո լուրջ մտահոգված է թուրք ժողովրդի ապագայով։ «Ես աղոթում եմ, որ հետընթաց ապրող ավտորիտար ռեժիմը կկանգնեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»,- եզրափակել է Գյուլենը:
