«Երկիր Ծիրանին» դիմել է ԿԸՀ՝ Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանից Դիմում-Բողոք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների անցկացման  ընթացքում «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն  (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում  եւ գողություն, մարդկանց կաշառելու եւ նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը եւ հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով եւ ներկայացված ԿԸՀ: Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երեւան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երեւում եւ տեսախցիկների աշխատանքը խափանված է: Տեղյակ եք նաեւ մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել եւ տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր: Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել եւ անվավերության հետեւանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու եւ ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել եւ բերվել է ընտրատեղամաս եւ կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել եւ անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը: Երեւանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի եւ հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե եւ շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ): Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության եւ իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու եւ իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների եւ ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ  բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն: Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից եւ կազմակերպել են ուղղորդված քվեարկություն: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ այդպիսիք հնարավոր չէ շտկել: Դիմում-Բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Երկիր Ծիրանի» կուսակցության  լիազոր ներկայացուցիչ`  Արմեն Գաբրիելյան 16.05.2017թ. Երեւան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am