Խոլերայի համաճարակի դեմ պայքարող Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է բռնկվել, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն Եմեն ում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը:
