Գերմանիան չեն կարող շանտաժի ենթարկել. Մարտին Շուլց
Գերմանական ARD հեռուստաընկերությանը հայտնում է,որ Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցն ապշել է պաշտոնական Անկարայի որոշման առնչությամբ, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: «Գերմանիան չեն կարող շանտաժի ենթարկել: Եթե Մարտին Շուլցը լիներ վարչապետ, ապա պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը վաղուց արդեն ստիպված էր լինելու այլընտրանքային ռազմաբազա որոնել»,-ասել է նա: Պաշտոնական Անկարան 2016 թվականին ևս նման էմբարգո էր դրել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին այցելել ցանկացող Բունդեսթագի պատգամավորների դեմ: Այդ ժամանակ արգելքի պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:
