Իրավապահները ստուգում են ծննդատների ցուցակները՝ արկղում մահացած հայտնաբերված նորածնի ծնողներին գտնելու համար
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի այգիներից մեկում մայիսի 15-ին արկղի մեջ մահացած հայտնաբերված երեխան արական սեռի է եղել, նախնական տվյալով՝ առավելագույնը մեկ օրվա ծնված: Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում News.am-ի աղբյուրները: Դեռեւս պարզ չեն երեխայի մահվան հանգամանքները, ովքեր են նրա ծնողները եւ ինչպես է երեխան հայտնվել այնտեղ: Մեր տեղեկություններով, ոստիկանությունն այժմ ստուգում է ոչ միայն Հրազդանի, այլև Հայաստանի մյուս ծննդատներում հաշվառված ծնունդների ցուցակները, ինչպես նաև քննչական գործողություններ են իրականացվում Հրազդանի թաղամասերում և շրջակա գյուղերում երեխայի ծնողների հետքի վրա դուրս գալու համար: Մանրամասները՝ այստեղ:
