Ես իմ կոլեգաների հետ պետք է հրաժարական տամ. Առողջապահության նախարար
Ես իմ կոլեգաների հետ պետք է հրաժարական տամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ «Ես ինձ չեմ զգում քաղաքական գործիչ, ես ինձ զգում եմ ադմինիստրատոր: Ինչ վերաբերվում է իմ ապագա աշխատանքին, ապա ասեմ՝ Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, և ես իմ կոլեգաների հետ միասին, պարզ է, պետք է հրաժարական տամ»։ Նա նշեց, որ նախորդ 8 ամսվա ընթացքում նախագծեր են նախագծել, որոնց իրականացման դեպքում 3-5 տարի անց կարելի է ասել, որ ունենք կայացած համակարգ։ «Սա նախագիծ է, որը նախատեսված է 5 տարվա ընթացքում, որովհետև կլինիկական ուղեցույցների ընդհանուր քանակը մոտավորապես 1000 է, իսկ Հայաստանի ներուժով մենք կարող ենք տարեկան թարգմանել, տեղայնացնել և ներդնել մոտ 200 ուղեցույց։ Ընդ որում, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն 200 ուղեցույց կներդրվի հայաստանյան առողջապահության ոլորտում։ Մարզային առողջապահության մակարդակը երևանյանին մոտեցնելու համար որոշեցինք առաջին հերթին թարգմանել, տեղայնացնել և ներդնել այն ուղեցույցները, որոնք կարևոր են մարզային բժշկության համար»,- ասաց Լևոն Ալթունյանը։
