ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փորձում էին տուգանել Փաստաբանների պալատի նախագահին դիմակ չկրելու համար, բայց վերջում իրենք իրենց տուգանեցին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Անհրաժեշտ դեպքերում դիմակ կրելը համարել եմ կարևոր, անկախ պարետի որոշումից: Այսօր Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցան 4 ոստիկան, և արձանագրություն կազմեցին, այն պատճառաբանությամբ, որ դիմակը չէր ծածկում քիթս և բերանս:

Ընդ որում, դիմակն այդպես էի կրում, քանի որ պարետի որոշմամբ սահմանված կանոնի համաձայն անհրաժեշտ է չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Հետևաբար, ըստ նույն կանոնի պետք է դիմակին դիպչեի միայն ախտահանման միջոց ունենալու դեպքում, քանի որ դիմակս խոսելու ընթացքում իջել էր: Չէի անդրադառնա այս միջադեպին, եթե արձանագրություն կազմող ոստիկանները տիրապետեին ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) ընթացակարգային կանոններին, որոնց պարտավոր էին տիրապետել: Սա մտահոգիչ եմ համարում մեծ թվով մեր քաղաքացիներին տուգանելու ֆոնին, քանի որ անիրազեկ քաղաքացին չի կարողանում իրեն պաշտպանել:

Ի խախտումն ՎԻՎՕ 225 հոդվածի չբացատրվեց իմ իրավունքները, որոնք նախատեսված են ՎԻՎՕ 267 հոդվածում: Արձանագրության համապատասխան հատվածում, որտեղ նախատեսված է իրավունքներս բացատրելու մասին իրենց գործողության նկարագրությունը, ոստիկանները գաղափար չունեին թե ինչ պետք է բացատրեն ինձ: Եվ վերջում ոտիկաններից մեկը հպվեց իր դիմակին և երբ պարզեցինք, որ նա խախտում է թույլ տվել, մյուս ոստիկանը (00993) հավաստիացրեց, որ արձանագրություն կկազմեն (այդ պահին վերջացել էին արձանագրության բլանկները): Ոստիկանը պետք է այս դեպքում իմանա ընթացակարգային օրենսդրությունը և յուրաքանչյուր անգամ արձանագրություն կազմելիս պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները և ինքը չխախտի այն, ինչի համար տուգանում է մարդկանց: Տուգանքի որոշում լինելու դեպքում այն վիճարկելու եմ»:

https://www.facebook.com/100006642580999/videos/pcb.2828981813999877/2828979274000131/?type=2&theater 

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am