Մենք Հայաստանում ունենք Հեպատիտ C-ով շուրջ 2000-2500 հիվանդ.նախարար
«Հաջորդ շաբաթվա վերջից կմեկնարկի Հայաստանում թվով 1000 հիվանդների բուժման համար նախատեսված Հեպատիտ C-ի ծրագիրը:Այդ մարդիկ, ում առողջական վիճակը կարող է վատթարանալ տարիների ընթացքում, լիարժեք բուժման հնարավորություն են ստանում ներմուծված դեղերի շնորհիվ՝ ամենաթանկ դեղն անվճար ստանալով, և միևնույն ժամանակ, այդ հիվանդության տարածման կանխարգելման որպես առավել արդյունավետ մեթոդ է դա դիտարկվում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նախարար Ալթունյանի փոխանցմամբ, Հեպատիտ C-ի բուժման մեջ օգտագործվող դեղորայքի արժեքը բավական մեծ է՝ հաճախորդի հաշվարկով այն հասնում է մոտ 86 հազար ԱՄՆ դոլարի՝ երեք ամսվա կուրսի համար.«Մենք Հայաստանում ունենք շուրջ 2000-2500 հիվանդ, որից 1000-ը այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանան»:
