Ով է Չեխիայում «օրենքով գողերի» թագադրման ժամանակ ձերբակալված գործարար Ռուբեն Թաթուլյանը/տեսաշար/
«Պրայմ Քրայմ»-ի փոխանցմամբ, մայիսի 13-ին Չեխիայի իրավապահ մարմիններին հաջողվել է մայիսի 13-ին երկրի տարածքում կանխել «օրենքով գողերի» հերթական հավաքը: Երեք ձերբակալվածների կան երեք գործող օրենքով գողեր: Նրանք են 58-ամյա Գայոզ Զվիադզադզեն, ով ավելի շատ հայտնի է որպես Գիյա Կուտաիսկի, 43-ամյա Գելա Կարդավան, ինչպես նաև 42-ամյա Դմիտրի Զաբրոդինը: Վերջինս, ինչպես հայտնի է դարձել, այս տարվա մարտին է թագադրվել՝ Գելայի ծննդյան օրվա առթիվ:
Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), ևս ձերբակալվածների թվում է: Այն դեպքում, երբ մյուսները Չեխիա են եկել այլ տվյալներով, Թաթուլյանն օգտվել է հայկական դիվանագիտական անձնագրից ՝ իր անունով:

