Ադրբեջանական կողմը կադրեր է հրապարակել հայկական զինտեխնիկայի ենթադրյալ ոչնչացումից(տեսանյութ)
Այսօր ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Իր հերթին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հայկական կողմին պատկանող «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրի ոչնչացման մասին: Բացի այդ ադրբեջանական կողմը կադրեր է հրապարակել հայկական զինտեխնիկայի ենթադրյալ ոչնչացումից:
