Քոչարյանի առավելությունը

Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Նման հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի տնտեսական վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։
Նա անդրադարձել է մի շարք խնդիրների և կոնկրետ օրինակներով ներկայացրել իշխանության սխալներն ու բացթողումները։ 

Բիզնեսի մասին

Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունը որևէ լուրջ բան չի արել Հայաստանում բիզնեսները փրկելու համար․ «Փրկել բառն եմ օգտագործում, որովհետև մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլ մի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ՝ մեկ տարի չհարկել ոլորտը որևէ հարկատեսակով և այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ:
Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա: Տվյալ դեպքում արտոնյալ լինելն էլ պայմանական է այսօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է: Այն, ինչն այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր: Տվյալ դեպքում ես չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ՝ բիզնեսին աջակցելու համար»,- ասել է Քոչարյանը:
 Ըստ նրա՝ քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու. «Սա պարզ ճշմարտություն է, որը, իմ կարծիքով, չեն հասկանում: Գիտե՞ք՝ ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում 5 աշխատատեղ չի ստեղծել»:

Հակաճգնաժամային միջոցառումների մասին

Անդրադառնալով կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին՝ Քոչարյանը նկատել է, որ այդ միջոցառումները ներկայացվում են որպես մարդկանց արված լավություն. «Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարություն և իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է, այո՛, մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»:

Ամուլսարի մասին

Քոչարյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման: «Իհարկե անընդունելի է, որ մի խումբ մարդիկ շատ բարի նպատակներով անօրինական ձևով արգելափակում են ընկերության գործունեությունը: Այստեղ պետությունն իրոք անելիք ունի: Եթե չպետք է աշխատի, այդ որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ երկու տարի տնակներում սար են պահում: Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով բնապահպանական ռիսկերին՝ նա նկատել է, որ դրանք առկա են, քանի որ որևէ մեկը չի հայտարարում, որ ռիսկ չկա․ «Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը: Պարգևավճար, աշխատավարձ ստանում եք որոշում կայացնելու համար, որոշում կայացրեք: Միաժամանակ, չի լինելու որոշում, որը բոլորին կբավականացնի»,- ասել նա և ավելացրել, թե բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները լսելով՝ դժվար է հասկանալ, իրենք կո՞ղմ են, որ հանքը բացվի, թե՞ դեմ։ Քոչարյանի տպավորությամբ՝ իշխանությունը թաքնվում է մարդկանց թիկքունքում․ եթե շատ մարդ է փողոց դուրս գալիս, իրենք փորձում են ցույց տալ, թե դեմ են հանքին, եթե քիչ մարդ դուրս գա՝ գուցե թույլ տան աշխատի։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթույլատրելի է, անթույլատրելի է նաև հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Որպես լուծում՝ Քոչարյանն անգամ առաջարկ է արել․ «Կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում և հարստացուցիչ ֆաբրիկայի հեռացում: Համոզված եմ՝ ոսկու այս գների պարագայում կհամաձայնեն: Չհամաձայնեն՝ այլ ընկերություն կհամաձայնի: Բայց չեն առաջարկում, հաշվարկ չեն անում»,- նշել է նա:

Ավտոներկրողների մասին

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների ներկրման հարցին՝ էքսնախագահը մասնավորապես ասել է․ «Արդեն անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին պարզ էր, որ ինչ-որ բան է կատարվում, ինչը կարող էր բերել մարդկանց համար վատ հետևանքների: Աշնանը թվերը սկսեցին բարձրանալ: Սեպտեմբերին իշխանությունները ստիպված էին այնքան պարզ բացատրել, որ նույնիսկ միացված հարթուկն էր խոսում այդ մասին: Պետք էր հավաքել ներկրողներին և զգուշացնել նրանց: Մենք դա չարեցինք, քանի որ ներմուծողները հարկեր են վճարում: Պետությունը նման դեպքերում պարտավոր է տեղեկացնել ռիսկերի մասին: Ի վերջո, դու օգտվում ես դրանից, փողեր ես հավաքում, որից հետո պարգևավճարներ ես տալիս: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք էր սահմանափակումներ մտցնել, որպեսզի նման իրավիճակ չառաջանա: Դրա փոխարեն՝ ներկրողներին խրախուսում էին, նույնիսկ ընդլայնեցին մաքսատունը, տեղափոխեցին Գյումրի: Պետությունը չի կատարել իր պարտավորությունները, ինչը նշանակում է, որ նա կա՛մ պետք է լուծում գտնի, կա՛մ վնասը կիսի... Մեքենա են ներկրել, այդ գումարներից պարգևավճար ես բաժանել, բարի եղիր որպես պետություն կանգնիր նրանց կողքին»,- նշել է նախկին նախագահը:

Քոչարյանի առավելությունը

Ընդհանարպես տնտեսության խնդիրների մասին մոտեցումները Քոչարյանի, որպես պետական գործչի, ամենաուժեղ կողմն են։ Նա թերևս հասկանում է իր այդ բացառիկ առավելությունը՝ իր քաղաքական գործոնն ընդգծելով հենց տնտեսական ընկալումների պրիզմայով։ Հատկապես հիմա, երբ երկրի տնտեսությունը գահավիժում է շատ մեծ արագությամբ, Քոչարյանի տնտեսական տեսլականի հրապարակումը առավել ակնհայտ է դարձնում օրվա իշխանության և մասնավորապես ղեկավարի բոբիկությունն այս ոլորտում։ Բոլոր այն հարցերը, որոնց մասին Քոչարյանը խոսել է, Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալումների շարքից են, որոնց հետ կապված չկան գտնված լուծումներ, պետական հստակ մոտեցումներ։ Ընդ որում, օրվա իշխանությունը տապալման է գնացել, հասկանալի է, ոչ միտումնավոր։ Մենք գործ ունենք կառավարման անճարակության և անկարողության հետ։ Ավելի պարզ՝ արել են այնքան, ինչքան խելքները կտրել է, կամ չի կտրել։ Քոչարյանի ասածը հենց դա էր․ պետության ղեկին,  համակարգի կառավարմանը տիրապետլու խնդիրը մնում է չլուծված։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 4999 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am