Կաֆկան կառավարության նիստում․ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է Մարդու իրավունքի պաշտպանի այն հայտարարությունը, թե իրենք վերջին պահին ստացել են օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով կառավարությունը փորձում է ստեղծել արտակարգ դրության չեղարկման պարագայում համավարակի հետ կապված հարցերը օպերատիվ կառավարելու լրացուցիչ հնարավորություն:

Իսկ իրենք չեն հասցրել պատշաճ ուսումնասիրել և կարծիք տալ։ Այստեղից սկիզբ առավ փոքրիկ ռազբորկա, թե ով էր պարտավոր գերատեսչություններին ուղարկել նշված փաթեթը։ Փաշինյանը դիտողություն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, թե ինչու ժամանակին նախագիծը չի ներկայացվել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին։ Աղաջանյանն էլ պատասխանել է, թե վարչապետի աշխատակազմը նախագիծը գերատեսչություններին ներկայացնելու գործառույթ չունի, դրանով պարտավոր է զբաղվել այն նախարարությունը, որը նախագիծը ներկայացնում է կառավարության հաստատմանը։ Տվյալ նախագիծը նիստում ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ պարզաբանել է, թե ի սկզբանե իրենք այն կարծիքն են հայտնել, թե նախագծով տրվող կարգավորումները ավելի շատ առողջապահական են, սակայն իրենց առջև խնդիր է դրվել շատ արագ կարգավարումներ մշակել, և վերջին օրը հանկարծ պարզվել է, որ նիստում նախագիծը զեկուցվելու է ինքը՝ արդարադատության նախարարության անունից։ 

Այս խոսակցությունից հետո Փաշինյանը հրահանգել է այսուհետ առանց շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համաձյանեցնելու որևէ փաստաթուղթ չբերել ստորագրության, նաև հավելել, թե Կաֆկայի «Դղյակ»-ը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված։ Կառավարման հիբրիդային մոդելը, քաոսային աշխատելաոճը Նիկոլ Փաշինյանի կաբինետի հիմնական շարժիչ ուժն է․ ընդունում են ինչ-որ կարգավորում, հետո պարզվում է, որ այն լիարժեք մշակված և ուսումնասիրված չէր, ուստի անհրաժեշտ է դեռ չընդունած նախագիծը նորից հետ ուղարկել և փոխել բովանդակությունը։
Իսկ տվյալ պարագայում խոսքը շատ լուրջ փաստաթղթի մասին է։ Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Նախագծերով, մասնավորապես առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականցնող կազմակերպությունների գտնվելու վայրում և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:
Ստացվում է, որ կառավարությունը կողմ քվեարկեց մի փաստաթղթի, որի բովանդակությանը ծանոթ չէր, քանի որ նախագիծը դեռ վերջնական չէ և շահագրգիռ կառույցների առաջարկով դեռ կարող է էապես փոխվել։ Ընդ որում՝ ժամանակը շատ կարճ է, և մինչև սեպտեմբերի 11-ը նախագիծը դեռ պետք է հասցնեն նաև քննարկել ու ընդունել Ազգային ժողովում։
Ոչ միայն այս, այլ նաև բազմաթիվ այլ դեպքերում կառավարությունը ինչ-որ հապշտապ լուծումների է գնում, հետո սկսում խմբագրել ու սրբագրել իր իսկ տված անհաջող լուծումները։ Արտակարգ դրության հետ կապված օրենսդրական նոր լուծուման մասին պետք է որ մտածած լինեին արտակարգի ռեժիմը երկրորդ անգամ երկարաձգելուց հետո։ Բայց պարզվում է՝ վերջին պահին մի կերպ են հասցրել։
Ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի կառավարությունը վերջապես կարողանա կշռադատված գործել, և որքանով կօգնի Կաֆկան այս հարցում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am