Նորաթուխ պաշտոնյային 1-2 ամիս հետո թվում է, որ ինքը բոլոր գիտությունների ակադեմիկոս է. Քոչարյան (video)
Ամենից մեծ վտանգը, որը սպառնում է նորաթուխ պաշտոնյային, հատկապես եթե ինքը այս աստիճանով չի անցել. 1-2 ամիս հետո իրեն թվում է, թե ինքը բոլոր գիտությունների ակադեմիկոս է։ Ուր գնում ու ինչ ասում է՝ բոլորը գլխով են անում։ Ի վերջո, մեծ ղեկավար է եկել, բոլորը գլխով են անում, լսում են, գրառում են անում։ Գայթակղությունը շատ մեծ է՝ միանգամից կարծել, թե դու ամեն ինչ գիտես։ Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նույնիսկ ես նկատել եմ, երբ հանդիպումներ են կազմակերպում, ոչ թե լսում են, այլ սկսում են իրենք խոսել։ Տարրական լիդերության, ինքնազարգացման գրականությունը քեզ ուղղակի ասում է՝ եթե ղեկավար ես, ապա դու կարծիքը սկզբից մի ասա, ուղղակի լսի՝ մարդիկ ինչ են ասում։ Դու պիտի գաս այդ հանդիպման մի բանով՝ դու կարծիք չունես, որ դու գալիս ես մասնագետների հետ հանդիպման՝ կարծիք ձևավորելու համար։ Եթե դու քո կարծիքն ասում ես, ուրեմն ներկաների 99 տոկոսն էլ չի հակաճառում, կաշկանդվելու են։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ կառավարման տեսանկյունից այսպես չի կարելի»,- նկատեց ՀՀ երկրորդ նախագահը:
