Ի՞նչն է «ինֆարկտահար» արել իրավաբանական գիտելիքներ ունեցողներին

Փաշինյանի գլխավորած կառավարությունը երևի որոշել է իր հանդեպ ոչ լոյալ տրամադրված իրավաբաններին «հեռավար ինֆարկտի» հասցնելով դուրս մղել ասպարեզից: Համենայն դեպս, հանդիպեցին մի քանի հարգված իրավաբանների անկեղծ խոստովանություններ, որ կառավարության օգոստոսի 25-ի թիվ 1392-Ա որոշումը իրենց ինֆարկտի կարող է հասցնել:

Չէ, ինչ-որ մի առանձնահատուկ, դարակազմիկ, Լուսնի ուղեծիրը փոխելու, Հնդկական օվկիանոսն ընդլայնելու կամ հայ վերաբնակներին Մարս տեղափոխող հրթիռաբուսի մեկնարկին վերաբերող որոշում չէ դա: Ընդամենը որոշում է առ այն, որ փոփոխություն է կատարվել կառավարության հուլիսի 23-ի թիվ 1232-Ա որոշման մեջ: Բայց ի՜նչ փոփոխություն:

Շատերը թերևս կհիշեն օրերս արձանագրված հատկանշական իրադարձությունը, երբ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը, այն բանից հետո, երբ հանդիտպեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, թերևս խորապես ցնցված նրանց մոտեցումներից, հրաժարվեց ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացին հետագա մասնակցությունից: Սա, իհարկե, խայտառակ բնութագրիչ է իշխող «թավիշների» համար: Բայց դա դեռ մի կողմ:

Սարուձոր չընկնելով՝ կառավարությունը մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում գտավ նոր թեկնածու՝ ի դեմս իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանի:

Եվ ահա, առանց երկար-բարակ մտածելու, կառավարությունը որոշել է ոչ թե Վահրամ Ավետիսյանի վերաբերյալ որոշումը չեղյալ ճանաչել, այլ պարզապես փոփոխություն կատարել նախորդ որոշման մեջ: Այն է՝ մի թեկնածուի անուն-ազգանունը փոխարինել մյուս թեկնածուի անվամբ: Հզո՛ր է, ոչինչ չես ասի: Մնում է միայն ծիծաղից «մահանալ» կամ ինֆարկտահարվել։

Բացի այն, որ կառավարության նման մոտեցումը վիրավորական է զուտ անհատական մակարդակով՝ անձի նկատմամբ վերաբերմունքի առումով, դա իրավաբանական «նիստուկացի» կամ տեխնիկայի առումով ընդունված չէ:

Բայց մյուս կողմից, պետք է արժանին հատուցել որոշման ներքո ստորագրած անձին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բացարձակ անկեղծության համար: Այն առումով, որ նման մոտեցմամբ բացահայտ ցույց է տվել, թե իրականում որպիսի արհամարհանքով են վերաբերվում իրենց իսկ առաջադրած թեկնածուներին, որոնց անուն-ազգանունը Վահե Գրիգորյան չէ:

Ի դեպ, հատուկ «Իմ քայլը» խմբակցության քանքարալից ներկայացուցիչների համար նկատենք, որ առաջադրված նոր թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք՝ 2002-2005 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ, 2007-ին՝ Սահմանադրական դատարանի խորհրդական, իսկ 2015-ին, օրինակ, նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:

Մյուս կողմից, զարմանալ կարելի է այն իրավաբանների վրա, ովքեր համաձայնում են, որպեսզի կառավարույթունն իրենց առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նախ, ինչպես արդեն հայտնի է, այս իշխանությունը նախատեսում է ջնջել Սահմանադրական դատարանի իզնութոզը, դրա փոխարեն՝ Վճռաբեկի հետ միախառնելով ստանալ Գերագույն դատարան, և այդ դեպքում դեռ հարց է, թե ՍԴ դատավորներից ով կմնա շարքում: Այսինքն, մի 2 տարվա համար արժե՞ ծանր տեղը թեթևացնել ու համաձայնել առաջադրմանը մի կառավարության կողմից, որի օրացույցում ամեն օր ուրբաթ է:

Երկրորդ, զարմացնում է այն, որ պրոֆեսիոնալ իրավաբանները մի տեսակ մասնագիտական համերաշխություն չեն դրսևորում: Այսինքն, սա նաև մասնագիտական արժանապատվության հարց է: Որևէ իրեն հարգող իրավաբան, տեսնելով, թե նույն այդ իշխանությունն ինչպես վարվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի հետ, ուղղակի կհրաժարվեր որևէ գործ ունենալ նման իշխանության ու նրա ներկայացուցիչների հետ:

Չնայած, մի լավ հոլիվուդյան կինո կա, կարծեմ փաստաբանի մասին, որտեղ սատանան ասում է, որ իր ամենասիրած մեղքերից մեկը փառասիրությունն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1394 անգամ
Լրահոս
Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am