ՀՀԿ-ի ամենաբարձր օղակներում ոչ ոք ոչինչ չգիտի, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ վաղը ԱԺ վեցերորդ գումարման առաջին նիստին նախօրեին տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը, որտեղ վերջնական կդառնան ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։ «Մինչև այս պահը ՀՀԿ-ի ամենաբարձր օղակներում ոչ ոք ոչինչ չգիտի, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները։ Բոլոր նշանակումները կատարելու է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը՝ նշանակումները հարմարեցնելով իր քաղաքական ծրագրերին», - հավելել է թերթը։
